Այսօր Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանակն ընտրություններում Վրաստանի կառավարող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը պարտվում է,  այդպիսին են exit-poll-ի արդյունքները:

Իշխանամետ «Ռուսթավի 2»  եւ «Իմեդի» հեռուստաալիքներն անգամ խոստովանել են կառավարող կուսակցության պարտությունը:  Նրանց տվյալներով ` ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանքի» օգտին քվեարկել է ընտրողների 51%-ը, «Միասնական ազգային շարժման» օգտին` 41%-ը: Մնացած կուսակցությունները խորհրդարան չեն մտնում:

«Ընտրողներ լիգհա» կազմակերպության կողմից էլ իրականացված exit-poll-ի արդյունքներով Իվանիշվիլիի դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 70%-ը, կառավարող կուսակցության օգտին` 26%-ը: