Վրաստանում այսօր` հոկտեմբերի 1-ին, ընտրությունները անցել են լարված մթնոլորտում եւ չի բացառվում, որ կլինեն հետընտրական զարգացումներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանում հայ համայնքի վարչության անդամ Ալեքսանդր Օհանյանը: «Բոլորտ մտածում են, որ հնարավոր է շարունակություն ունենա այս ամենը, հետընտրական զարգացումներ լինեն»,- ասաց նա: Նրա խոսքով` ամբողջ օրվա ընթացքում տեղեկություններ են ստացվել բազմաթիվ խախտումների մասին, որոնց մասին հաղորդվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Առայժմ որեւէ նորություն այդ խախտումների մասին չկա:

Ալեքսանդր Օհանյանը կանխատեսեց, որ իշխող «Ազգայի միասնական կուսակցությունը» իրական, թե անիրական միջոցներով կստանա 50 տոկոսից ավելի ձայն:

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ: