«Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին exit-poll-ի արդյունքների հրապարկումից հետո շնորհակալություն է հայտնել բոլոր կողմնակիցներին` ընտրություններին աջակցության եւ հաղթանակի համար, հաղորդում է վրացական «GHN» գործակալությունը:
«Շնորհակալություն բոլորին, ովքեր մեր թիմի հետ ջանացել են այս մնեծ հաղթանկի համար: Ես չեմ ցանականում չափազանցնել, բայց բոլորը լավ գիտեին, որտեղ էր Վրաստանը, բոլորը գիտեին իրականությունը, սակայն վրաց ժողովուրդը որոշում ընդունեց»,-ասել է Իվանիշվիլին:
«Մենք կգանք եւ մեր նպատակն է լինելու միավորել երկիրը: Վրաստանում այլեւս չի լինի այն, ինչ տեղի էր ունենում վերջին տարիներին: Մենք կվերականգնենք արդարությունը: Մենք ԶԼՄ-ները կազատենք ճնշումներից: Մենք կհաղթահարենք մեր ամենամեծ դժբախտությունը` կկարողանանք յուրաքանչյուր ընտանքի վերադարձնել իր արժանապատվությունը: Երկրում յուրաքանչյուր ոք կարող է արժանի աշխատանք գտնել եւ արժանի եկամուտ ունենալ»,-նշել է նա:





























