Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Սփյուռքից եւ Հայաստանի Հանրապետությունից Արցախ ժամանած մի խումբ երիտասարդների: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել «Դեպի Հայք» հիմնադրամի գործունեությունը Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում՝ այս աշխատանքը համարելով կարեւոր ներհայկական կապերի խորացման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում Նախագահը պատասխանել է նաեւ երիտասարդների կողմից բարձրացված տարբեր հարցերի, անդրադարձել Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնախնդիրներին:





























