Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդունել է իր կուսակցության պարտությունը, հաղորդում է  «Գրուզիա Online»-ը: exit-poll-ի արդյունքների հրապարակումից հետո Սահակաշվիլին խոստովանել է կուսակցական  ցուցակներով իր ղեկավարած «Միասնական ազգային շարժման» պարտությունը, սակայն պնդրել է, որ համախոհները հաղթել են մեծամասնական ընտրակարգով:

Միաժամանակ, նա կասկած է հայտնել, որ «Միասնական ազգային շարժմանը» կհաջողվի ստանալ պատգամավորական մանդատների մեծամասնությունը: «Հիմա պարզվում է, թե ով է մեծամասնություն ստացել խորհրդարանում, սակայն արդեն հիմա կարելի է ասել, որ ընտրությունները կայացել են: Վրաստանի իշխանությունները կարողացան թափանցիկ ընտրություններ անցկացնել, ինչպես խոստացել էին: Ես որպես նախագահ, կլինեմ երաշխավոր, որ անցումը լինի օրենսդրության պահպանմամբ»,-հայտարարել է նա: