Վրացական «Մաեստրո» ընդդիմադիր հեռուստաալիքը հրապարակել է Վրաստանում խորհրդարանական ընտրություններում «Penn Schoen Berland» եւ «Oxford» ընկերությունների իրականացրած էքզիթ փոլի արդյունքները, որոնք իրականացվել են հեռուստաալիքի պատվերով:
Հարցման համաձայն՝ ընտրատարածքների մեծ մասում հաղթում են «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները, տեղեկացնում է «Новости Грузия»-ն:
Նշենք, որ հարցումն իրականացվել է Վրաստանի 258 ընտրատեղամասերում՝ պատահականության սկզբունքով: Հարցմանը մասնակցել է ամեն վեցերորդ քվեարկողը: Ստացված տվյալները ուղարկվել են ԱՄՆ հաշվարկվելու: Իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը դեռեւս չի մեկնաբանել էքզիթ փոլի տվյալները:
Ավելի վաղ «Միասնական ազգային շարժում» կուսակցության մամուլի խոսնակ Չիորա Տակտակիշվիլին հայտարարել է, որ կուսակցությունը, զիջելով «Վրացական երազանքին» համամասնական ընտրակարգի արդյուքով, հաղթում է մեծամասնականով:





























