Վրաստանի հատուկ նշանակության ջոկատայինները ներխուժում են ընտրատեղամասեր եւ ստիպում է հանձնաժողովի անդամներին ստորագրել իշխանության կուսակցության օգտին կեղծ փաստաթղթեր: Ինչպես տեղեկացնում է «9-րդ ալիքը» ամենաօրհասական իրավիճակն այժմ Խաշուրի քաղաքում է, որտեղ ընդդիմության աջակիցների դեմ օգտագործվել է արցունքաբեր գազ եւ հնչել են կրակոցներ: Ըստ տեղեկության՝ ընդդիմադիրները փորձում են խոչընդոտել իշխանության կողմնակիցներին կեղծել ընտրությունների արդյունքները:

Հեռուստատեսությամբ ցուցադրվել են, թե Խաշուրիում ինչպես են հայտնվել ինքնաձիգերով զինված հատուկ ջոկատայիններ: Հաղորդավարը տեղեկացրել է, որ ամենայն հավանականությամբ կրակում են ռետինե գնդակներով: Կրակ է արձակվել նաեւ նկարահանող խմբի ուղղությամբ: Հատուկ ջոկատայինները ներխուժել են ընտրատեղամասեր, եւ ստիպել հանձնաժողովի անդամներին ստորագրել իշխանության կուսակցության օգտին կեղծ արձանագրություններ: Իսկ մինչեւ այդ նրանք վռնդել են տեղամասից ընդդիմության դիտորդներին:

«Վրացական երազանք» ընդդիմադիր կուսակցության աջակիցները շարունակում են Թբիլիսիում հանրահահավաքը: Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը խոստացել է նախնական տվյալներ հրապարակել 03.00-ին: