Ժամը 04.00-ին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուշացմամբ սկսել է խորհրդարանական ընտրություների առաջին արդյունքների հրապարակումը` ճանաչելով ընդդիմադիր «Վրացական երազանքի» հաղթանակը:

Ըստ տվյալների` 198 ընտրատեղամասերի 5,26% քվեաթերթիկների հաշվարկից հետո միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի  «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան հավաքում է 51,63%` հաղթելով ընտրություններում: Նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հավաքել է 43,85%: Մնացած քաղաքական ուժերը խորհրդարան չեն անցնում: ԿԸՀ-ի ղեկավար Զուրաբ Խարատիշվիլին վստահեցրել է, որ  ԿԸՀ-ն  արդյունքները տեղադրում է իր կայքում, միաժամանակ խոստովանելով, որ կայքն աշխատում է ընդհատումներով:

Ընդդիմադիր «9-րդ ալիքը» ներկայացրել է 73 մեծամասնական ընտրատարածքներից 30-ի արդյունքները: 29-ում հաղթում են ընդդիմության թեկնածուները: