ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ հիվանդանոցից տեղափոխվել է տուն, նա կշարունակի ապաքինվել տանը: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը՝ վկայակոչելով ԱԺ-ում Ստեփան Դեմիրճյանի օգնական Ստեփան Մինասյանի խոսքերը:

«Հիշեցնենք, որ Ստեփան Դեմիրճյանին վիրահատել էին դեռեւս սեպտեմբերի սկզբին, եւ մինչ այսօր նա գտնվում էր հիվանդանոցում` բժիշկների անմիջական վերահսկողության տակ»,- գրում է «168 ժամը»: