Ուրբաթ օրը Կոնյակի գործարանի հարեւանությամբ գտնվող ԲՀԿ գրասենյակում ԲՀԿ ղեկավար կազմի հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ վարչապետի թեկնածուի հետ կապված հարցեր։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Որոշ տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր կուսակիցներին ասել է՝ մենք պետք է շարունակենք քննադատել վարչապետի տնտեսական քաղաքականությունը, քանի որ այս ամիսների ընթացքում քննադատել ենք եւ չենք կարող ետ կանգնել այդ քննադատություններից։ Գագիկ Ծառուկյանը կուսակիցներին նաեւ հանձնարարել է՝ եթե ձեզ հարցնեն, թե ով է վարչապետի ձեր նախընտրած թեկնածուն, կպատասխանեք՝ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։ ԲՀԿ մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանն, իհարկե, «Ժամանակի» հետ զրույցում հերքեց լուրը՝ ասելով, որ նման քննարկում չի եղել»,- գրում է «Ժամանակը»:




























