Ամերիկյան թանգարանից գողացել են 2 միլիոնի թանկարժեք քարեր եւ ոսկի: Գողերի հարձակմանն է ենթարկվել Քալիֆորնիայի հանքանյութերի եւ լեռնային արդյունաբերության թանգարանը, որը գտնվում է Մարիպոսա քաղաքում:
Գողերը տարել են յուրահատուկ «Ֆրիկոտ» ոսկե բնակտորը` 6,35 կգ քաշով: «Ֆրիկոտը» այս քաշով միակ բնակտորն է, որը հայտնաբերվել է «Ոսկե տենդի» ժամանակներում եւ որը մշակման չի ենթարկվել, հաղորդում է AP-ն:
Հանցագործները թանգարան են մտել ուրբաթ կեսօրին: Երբ նրանք վերցրել են բնակտորը, աշխատել է ձայնային ազդանշանը, սակայն մինչեւ ոստիկանների ժամանումը, գողերը հասցրել են թաքնվել: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ հանցագործի համար ծայրահեղ դժար կլինի վաճառել գողացված ցուցանմուշը, քանի որ խոսք է գնում բացառիկ օրինակի մասին:
2012 թ-ի սկզբից սա արդեն երկրորդ նման դեպքն է Քալիֆորնիայում: Փետրվարին գողերը գողացել են ոսկյա բնակտորներ Սիսկյու շրջանի ցուցասրահից: Ոստիկանները ուսումնասիրում են այս երկու դեպքերի հնարավոր կապը:





























