Միլիարդեր Բիձինա Իվանիշվիլիի ընդդիմադիր «Վրացական երազանք» բլոկը  շարունակում է կուսակցական ցուցակներով գլխավորել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ձայների 15,35 տոկոս հաշվարկից հետո: Սակայն կուսակցությունների  միջեւ տարբերությունը որոշ չափով կրճատվել է:

ԿԸՀ-ի տվյալներով` «Վրացական երազանքը» հավաքել է 52,77 տոկոս (159 հազար 730) ձայն, «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը` 42,08 տոկոս (127 հազար 375): Հիշեցնենք, որ ձայների  9,9 տոկոսի հաշվարկից հետո Իվանիշվիլին հավաքել է 57,13 տոկոս, իսկ Սահակաշվիլին` 38,14 տոկոս ձայն:

Ընտրություններին մասնակցած մնացած կուսակցությունները 5 տոկոսից քիչ ձայն են հավաքել` չհատելով սահմանը, որն անհրաժեշտ է խորհրդարան անցնելու համար, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Նախնական տվյալներով, միամանդատ շրջաններում «Վրացական երազանքը» դեռեւս գլխավորում է 73-ից 28 շրջաններում, Սահակաշվիլիի կուսակցությունը` 24 շրջաններում: Դեռեւս  21 շրջանների տվյալներ ԿԸՀ-ի կայքում չեն հայտնվել: