2012 թ-ի սկզբից Ադրբեջանի Զինված ուժերը ավելի քան 13 հազար 780 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի հետ շփման գծում:
Հայաստանի Պաշտպանության նախարարության տվյալներով, ադրբեջանական կողմը ավելի քան 2 հազար 560 անգամ կիրառել է դիպուկահար զենք, մոտ 360 անգամ` մեծ տրամաչափի զենք:
Տարվա սկզբից ադրբեջանական կողմի հրաձգության արդյուքում մահացել է 12 զինծառայող, 21-ը վիրավորվել են, այդ թվում` երեք քաղաքացիական անձինք:
Նշենք, որ վերջին տարիներին Ադրբեջանը այս տեսակետից նոր «ռեկորդներ» է ցանկանում գրանցել. Եթե 2006 թ-ին ադրբեջանական կողմը հրադադարը խախտել էր մոտ 600 անգամ, ապա 2007 թ-ին` արդեն 1400 անգամ, 2008 թ-ին` 3 հազար 500 անգամ, 2009 թ-ին գրեթե 4 հազար 600 անգամ, 2010 թ-ին` 7հազար 200 անգամ, իսկ 2011 թ-ին ավելի քան 12 հազար 600 անգամ:




























