Հոկտեմբերի 2-ին, ժամը 00.20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց 42 շենքի մոտ ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին եւ առկա է հրդեհի բռնկման վտանգ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի եւ ՃԿԿ օպերատիվ հերթապահ խմբերը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Վոլքսվագեն-Ջետտա» մակնիշի 33 TR 831 պ/հ (վարորդ` 1990 թ. ծնված Էդվարդ Բուդաղյան) եւ «ԲՄՎ» մակնիշի 26 ՕՏ 080 պ/հ (վարորդ` 1986 թ. ծնված Արտակ Գեւորգյան) ավտոմեքենաները:
Պատահարի հետեւանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ,Արտակ եւ Սամվել» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանին, ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:
Մինչ փրկարարների ժամանումը` «ԲՄՎ» ավտոմեքենայի ուղեւոր` 1962 թ. ծնված Արամ Մարտիրոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:





























