Հոկտեմբերի 1-ից ԱՄՆ-ում հանվել է Samsung ընկերության Galaxy Tab 10.1 պլանշետի վաճառքի արգելը, որը երեք ամիս առաջ նշանակվել էր Apple ընկերության պահանջով:
Արգելքը ուժի մեջ էր մտել 2012 հունիսի վերջից հարավկորեական ընկերության կողմից սարքի արտաքին տեսքի արտոնագրի ենթադրյալ խախտման հիմունքով, ինչում նրան մեղադրել է Apple-ը: Չնայած արտոնագրային վեճում Samsung-ի պարտությանը եւ հօգուտ Apple–ի 2 միլիարդ դոլարի տուգանքին, դատարանը ի վերջո ընդունել է, որ այս արտոնագիրը չի խախտվել Samsung-ի կողմից:
Դատավոր Լյուսի Կոխը հայտնել է, որ պատրաստ էր արգելքը հանել դեռեւս օգոստոսի վերջից, սակայն Samsung-ը բողոքարկել էր որոշումը դատավճռից անմիջապես հետո` դրանով դատավորին զրկելով իշխանությունից: Վերաքննիչ դատարանը այս լիազորությունները վերադարձրել է եւ հոկտեմբերի 1-ից արգելքը պաշտոնապես հանվել է Քալիֆորնիայի Սան-Խոսե քաղաքի Դաշնային դատարանի կողմից, նշում է LifeNews-ը:





























