Հոկտեմբերի 2-ին չինական պարեկային 4 նավեր մոտեցել են Սենկակու կղզիներին (Դյայուիդաո), որոնք տարածքային վեճի պատճառ են դարձել Տոկիոյի եւ Պեկինի միջեւ: Ճապոնական ափամերձ պահակախումբը այս նավերին կոչ է արել հեռանալ տարածքային ջրերից, որոնք Ճապոնիան իրենն է համարում, հաղորդում է «Վեստի.ru»-ն:
Իչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Սենկակուի տարածքին են մոտեցել չինական 6 պարեկային նավեր, որոնցից երկուսը սահմանը չեն խախտել:
Սեպտեմբերին այլ դեպքեր էլ են գրանցվել, երբ չինական պարեկայի նավերը մոտեցել են վիճելի տարածքներին: Չինաստանի եւ Ճապոնիայի միջեւ հարաբերությունները սրացել են այն բանից հետո, երբ Ճապոնիայի կառավարությունը ճապոնացի սեփականատիրոջից գնել է Սենկակու 5 կղզիներից երեքը:
Սենկակուն Արեւելա-Չինական ծովում կղզիախումբ է` Թայվանից 170 կմ հյուսիս-արեւելքի վրա, որը տարածքային վեճի պատճառ է դարձել Ճապոնիայի, Թայվանի եւ Չինաստանի միջեւ:





























