«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն, ընդառաջ գնալով բազմաթիվ բնակիչների խնդրանքին, մինչեւ 2013 թվականի ապրիլի 1-ը երկարացնում է «Առանց կանխավճարի ակցիայի» գործողության ժամկետը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, ակցիայի ժամկետը կերկարացվի հետեւյալ պայմաններով. այն քաղաքացիները, որոնք մինչեւ 2013թ. ապրիլի 1-ը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հայտ կներկայացնեն գազիֆիկացման մասին եւ կկնքեն գազամատակարարման ցանցին միացման վերաբերյալ պայմանագիր ու կվճարեն շինմոնտաժային աշխատանքների իրականացման վճարի 80 տոկոսը, հետագայում կազատվեն գազիֆիկացման համար նախատեսված 40 000 դրամ կանխավճարի մուծումից:




























