Հոկտեմբերի 2-ին կինոարտադրությունը սկսում է դասական սարսափ ֆիլմերի մեկամսյակ` «Սարսափների համաշխարհային ժառանգություն» անվամբ, որը կնվիրվի «Հելոուին» տոնին եւ Universal ընկերության 100-ամյակին:
Բեվերլի-Հիլզում մեկամսյակի ծրագիրը բացում է Ջեյմս Ուեյլի «Ֆրանկեյնշտեյնի հասրնացուն» աշխատանքը, որը նկարահանվել է 1935 թ-ին: Նկարահանումները տեւել են 46 օր:
Նույն օրը կինոարվեստի ակադեմիան կցուցադրի Տոդ Բրոունինգի «Դրակուլա» ֆիլմ, որը վարձակալության է հանվել 1931 թ-ի փետրվարի 14-ին` սուրբ Վալենտինի օրը: Ներկայումս կցուցադրվի այս ժանրի լեգենդար ֆիլմերի վերականգնված ժապավենները` սկսած Ռուպետ Ջուլիանի «Օպերայի ուրվականը» համր ֆիլմից, որը նկարահանվել է 1925 թ-ից, մինչեւ Ալֆրեդ Հիչքոքի «Թռչուններ»-ը, որը լույս է տեսել 1963 թ-ին:
Ակադեմիան միաժամանակ բացում է թեմատիկ ցուցահանդես, որը նվիրված է սարսափ ժանրին, որտեղ կներկայացվեն բացառիկ պաստառներ, լուսանկարներ եւ այլ արտեֆակտներ, որոնք պատմում են ֆիլմերի ստեղծման պատմությունը, որոնք դասական են դարձել կինոարտադրության մեջ:





























