Վրաստանի այս ընտրություններն ամենամրցակցայինն ու հետաքրքիրն էին վերջին 8 տարիների ընթացքում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 2-ին հրավիրված ասուլիսին ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: 

Նրա խոսքով, վերջին տվյալներով «Վրացական երազանք» դաշինքը դեռ առաջ է իշխող կուսակցությունից: «Ըստ ժամը  10.40-ի տվյալների` ընտրատարածքների 20   տոկոսն է հաշվարկվել: Արդյունքում` «Վրացական երազանքը» 54 տոկոս է հավաքել, իշխանությունը` 40 , իսկ  3-րդ ուժը «Քրիստոնյա դեմոկրատական» կուսակցությունն ունի 2 տոկոս»,- նշեց փորձագետը:

Նա ընդգծեց, որ Թիֆլիսում  իշխանությունը հիմնականում ունեցել է աջակցություն էթնիկ փոքրամասնություններից: Փորձագետը ասաց, որ այս անգամ հայաբնակ համյանքի մասնակցությունը մինիմալ էր, չնայած սպասումվում էր, որ 80 տոկոսից ավելին կքվեարկի իշխանության օգտին: «Թեեւ դեռ տվյալներ չկան, բայց  հայկական համայնքի մասնակցությունը այդքան չէր»,- ավելացրեց փորձագետը:

Հարցին, թե այս ընտրությունները ինչ անդրադարձ կունենա հայկական համայնքի վրա, նա նշեց, որ բոլոր ուժերն էլ ասում են, թե ցանկանում են այնպես անել, որ փոքրմասնությունները զգան իրենց Վրաստանի լիարժեք քաղաքացի, սակայն հայության հետ կապված ոչ մի ծրագիր չկա: Հետեւաբար փորձագետը կարծում է, որ փոքրիկ փոփոխություններ հնարովոր է լինեն, բայց գլոբալ փոփոխություն չի ակնկալում: «Այս դրությամբ կարելի է ասել, որ Ախալքալակի նախկին ոստիկանպետ Սամվել Պետրոսյանը մեծմասնական ընտրություններում հաղթած պետք է լինի»,- ընդգծեց փորձագետը: Ի դեպ, փորձագետը նշեց, որ Վրաստանի այս ընտրություններում եւս գումար է բաժանվել , մարդկանց տեղամաս են տարել, քվեաթերթիկների հետ կապված եւս խնդիրներ առաջացել են: