Հոկտեմբերի 2-ի առավոտյան ճապոնիայի արեւելյան ափին 6,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 9 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը գտնվում է Միյակո քաղաքից 96 կմ հյուսիս-արեւելք եւ Տոկիոյից 550 կմ հեռավորության վրա, հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:
Ինչպես հաղորդում է «Իզվեստիան», 30 րոպե գրանցվել են նոր` առավել թույլ ստորգետնյա ցնցումներ: Երկրորդ երկրաշարժի օջախը ծովի մակարդակից 38 կմ խորության վրա է: Սեյսմոլոգների տվյալներով` ցունամիի վտանգ չկա:





























