Մերձմոսկովյան Եգորեւսկում վահաբիզմի հետեւորդ ադրբեջանցիները հերոյինի շուկա էին բացել: Նրանց բռնելու համար հատուկ նշանակության ջոկատ է ուղարկվել: Ավազակախումբը հերոյին էր մատակարարում Մոսկվայի շրջանի արեւելյան հատվածի թմրամոլներին: Քաղաքներում նրանք շրջում էին սառը զենքերով զինված:
Խմբի անդամներից մեկը` 30-ամյա տղամարդ, ձերբակալվել էր քաղաքի կենտրոնում` հերոյին վաճառելու փորձի ընթացքում: Նրա մոտ 5 գ հերոինի վաճառքից ստացված գումար է եղել: Տղամարդն իրեն շատ հանդուգն է պահել` սպառնալով իրավապահներին անգամ ձերբակալվելուց հետո, գրում է LifeNews-ը:
Օպերատիվ տվյալներով` դա թմրավաճառների ապրանքի ընդամենը փոքր մասն է. շաբաթվա ընթացքում նրանք մինչեւ 1000 հատ մեկանգամյա չափաբաժին են վաճառել: Նրանք ստացված եկամտով սեփական տուն են գնել եւ տաջիկների վարձել դրան հետեւելու համար:





























