Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.00-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ Գոշ գյուղից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել գյուղի բնակիչներ` ամուսիններ Գագիկ Վերանյանը եւ Լուսիկ Գրիգորյանը, նրանց երեխաները` Անդրանիկ, Աղասի, Իվան, Մարիամ, Հայկուհի եւ Շուշան Վերանյանները, նրանց հարեւանուհիներ Շուշանիկ Գրիգորյանը եւ Սուսաննա Սարգսյանը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, հիշյալ անձինք Գագիկ Վերանյանի տանը սունկ են կերել, ինչի հետեւանքով իրենց վատ են զգացել եւ նույն օրը հարեւանների ուղեկցությամբ տեղափոխվել հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:





























