Խուզիստան քաղաքում, hանդես գալով ուսանողների առաջ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել , որ Իրանի միջուկային ոլորտում հաջողություններն այնքան են վախեցրել նրա թշնամիներին, որ նրանք այլ ընտրություն չունեն, քան ամբողջական եւ անվերապահ կապիտուլյացիան է: Նա նաեւ ընդգծել է, որ Իրանի ձեռքբերումները միջուկային ոլորտում այնքան մեծ են, որ նրա բոլոր թշնամիները միասին վերցրած եւ նրանց դրածոները չեն կարողանա խանգարել երկրին, որը քայլում է զարգացման ճանապարհով: Հաղորդում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը:
Այնուհետեւ Ահմադինեջադը հայտնել է, որ Իրանի ժողովուրդը նախընտրում է տրամաբանությունն ու երկխոսությունը, սակայն կոպիտ ճնշման ցանկացած փորձ համառ ընդդիմության կհանդիպի: Իրանի նախագահն ընդգծել է նաեւ, որ իր երկիրը ոչ մի դեպքում պարծենկոտ իմպերիալիստներին թույլ չի տա դոմինանտի դեր խաղալ Մերձավոր Արեւելքում:
Ահմադինեջադը գեղեցիկ խոսքեր է ասել թեհրանցի միջուկային ֆիզիկոս Ալի Մուհամեդի հասցեին, ով զոհվել է իր տան մոտ՝ ականապատված մոտոցիկլետի պայթյունից: Նախագահը վստահ է, որ պրոֆեսորի մահը սիոնիզմի գործակալների ձեռքի գործն է, այն դեպքում, երբ միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, սպանվածի հետազոտությունները ունեին տեսական բնույթ եւ որեւէ հետաքրքրություն կամ սպառնալիք իրենց մեջ չէին պարունակում արեւմտյան հատուկ ծառայությունների համար:
Միաժամանակ, իրանական ընդդիմադիր աղբյուրները գրում են այն մասին, որ Մուհամեդը ռեժիմի ամենահայտնի հակառակորդներից էր գիտական շրջանակներում:




























