Հոկտեմբերի 1-ին, ժամը 08.40-ին, Բելինսկու եւ Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում «ԳԱԶ-3110»  մակնիշի ավտոմեքենա է  բախվել  «Ֆոլքսվագեն-Վենտո»-ի:

«Ֆոլքսվագեն-Վենտո»-ի  վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  հոկտեմբերի 1-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ-21213»  մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 1-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի  Վաղաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին «Թայշան-180»  մակնիշի տրակտոր է շրջվել, ինչի հետեւանքով վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 1-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Երեւանյան խճուղու հատվածում «Օպել Վեկտրա»  մնակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 1-ին, ժամը  22.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Վ.Սարգսյան փողոցում «ԳԱԶ-2401»  մակնիշի ավտոմեքենա է բախվել   «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենայի: Բախման հետեւանքով «ՎԱԶ-21093»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: