«Թուրքերն Էրդողանին փառաբանում են որպես աշխարհի մեծ ֆյուրեր»,- գրում է գերմանական «Welt» պարբերականը՝ անդրադառնալով Էրդողանի հաղթանակին, երբ վերջինս սեպտեմբերի 30-ին երրորդ անգամ վերընտրվեց «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավար:

«Ինչպիսին Թուրքան կար ժամանակին, այսօր գրեթե դարձել է ճիշտ հակառակը: 2000- ականներին Թուրքիայի գերնպատակը Եվրամիությանն անդամակցելն էր: Իսկ այս անգամ իր երկուսուկես ժամանոց ճառում Էրդողանը մեկ անգամ էլ չհիաշատակեց ԵՄ-ի մասին: Թուրքիայի իշխանամետ, այսինքն՝ իսլամական կողմնորոշում ունեցող լրատվամիջոցները հպարտությամբ տեղեկացնում էին, որ Էրդողանի վերընտրման ժամանակ ներկա էր ավելի քան 200 օտարերկրյա պատվիրակ: Սակայն, պետք է նշել, որ միակ ներկայացուցիչը, ով մուսուլմանական երկրից չէր՝ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն էր: Նա էլ հանդես էր գալիս «Ադամի ու Եվայի ադամաթզի տերեւով», -գրում է գերմանական թերթն ու եզրակացնում, որ նման ձեւով գերմանացի ներկայացուցիչը ծածկվում է, ասելով, որ ԵՄ առանձին ձեւով ներկայացված չի եղել: Թերթը համոզմունք է արտահայտում, որ այս ամենով Թուրքիան շարունակում է մեղադրանքները եվրոպական կողմին՝ կապված  ԵՄ-ում Կիպրոսի հունական հատվածի նախագահության հետ:

«Էրդողանը ցանկանում է դառնալ ողջ աշխարհի, կամ էլ միայն իսլամական աշխարհի ֆյուրեր: Արդյոք դա նրան կհաջողվի, ժամանակը ցույց կտա: Բայց որ նա Թուրքիայի ֆյուրերն է եւ մոտ ապագայում էլ կմնա իր գահին, այս հարցում ինքը՝ Էրդողանը, անգամ մի կասկած չունի: Արդեն իսկ Էրդողանը նշում է, որ դեռ  2023 թ-ին , Աթաթուրքի կողմից Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100 ամյակին, ինքն է լինելու իշխանության գլխում: Նման կերպ Էրդողանը ուզում է ասել, որ ինքը՝ որպես նոր Աթաթուրք, երկիրը մոդեռնիզացնում է, եւ որպես նոր սուլթան՝ թուրքերին ու իսլամը հաղթանակով առաջ է տանում դեպի Արեւմուտք»,-գրում է թերթը: