Վազգեն Խաչիկյանի կողմից կենսաթոշակային համակարգում կատարած չարաշահումները հետեւանք էին այն բանի, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ սոցիալական ապահովության պետական ծառայության (կենսաթոշակներ վճարող մարմինը, որը ղեկավարում էր Վազգեն Խաչիկյանը) միջեւ հետադարձ կապը թույլ էր; Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նշենք, որ Ա. Ասատրյանը 2007-2011 թ.թ. եղել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար, իսկ Վազգեն Խաչիկյանի անօրինականությունները հենց այդ ժամանակահատվածում են եղել:
Ըստ նախարարի՝ այն տարիներին նախարարությունը Վ. Խաչիկյանի ղեկավարած կառույցից ընդամենը կիսամյակային հաշվետվություններ էր ընդունում եւ դիմումներն էր քննարկում, թույլ էր տեղեկատվական բազան: Կենտրոնացված տեղեկատվական բազայի ձեւավորումից հետո, ըստ Ա. Ասատրյանի, ինքը որպես նախարար արագ կտեղեկանա հնարավոր չարաշահումների մասին:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























