Ռուսաստանի ընդդիմադիր վերնախավի ամենաճանաչված ներկայացուցիչը Քսենիա Սոբչակն է:
Այդ են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները: Նրան գիտեն գրեթե բոլորը, բայց նրա գործունեությունը հիմնականում բացասական արձագանքի է արժանանում:
Լրագրողուհու մասին «լավ տեղեկացված» են պատասխանողների 58%-ը, ինչ-որ բան լսել են 34%-ը, չեն ճանաչել միայն 7%-ը:
Սակայն Սոբչակի քաղաքական գործունեության մասին գիտեն միայն 21%-ը, 57%-ը լսել են նման բան: Դրան դրական են վերաբերվում 17% -ը, անտարբեր են 39%-ը: Ռուսաստանցիների գրեթե կեսը (44%) բացասաբար են վերաբերվում Սոբչակի քաղաքական գործունեությանը, հայտնում է rbc-ն:
Հայտնիությամբ երկրորդը լրագրող Լեոնիդ Պարֆյոնովն է. նրան «լավ ճանաչում են» 29% -ը, 38%-ը ինչ-որ բան լսել են նրա մասին: Նրա քաղաքական գործունեության մասին գիտեն պատասխանողների 16%-ը, 51%-ը լսել են այդ մասին, 40%-ը լրագրողի գործունեությանը դրական ե վերաբերվում:
Երրորդ եւ չորրորդ հորիզոնականում գրողներ Բորիս Ակունինը եւ Դմիտրի Բիկովն են: Սակայն եթե առաջինին լավ ճանաչում են 20%-ը, ապա երկրորդին` 8%-ը: Ակունինի մասին լսել են 36%-ը, Բիկովի մասին` միայն 26%-ը: Գրողների քաղաքական գործունեությանը հավանություն են տվել համապատասխանաբար 31% եւ 28%-ը, բացասական են վերաբերվում` 13% եւ 15%-ը:





























