Ամերիկայում Հայ դատի հանձնախմբի (ANCA) դեբատներ է կազմակերպել կոնգրեսականներ Հովարդ Բերմանի եւ Բրեդ Շերմանի միջեւ:
Համայնքի ավելի քան 300 անդամներ սեպտեմբերի 29-ին մասնակցել են դեբատին, որի ընթացքում կոնգրեսականները ներկայացրել են իրենց դիրքորոշումները եւ առաջարկները` Ամերիկայի հայերի ձայները ստանալու համար:
Դեբատի ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք թեմաների, այդ թվում Հայերի Ցեղասպանության եւ փոխհատուցման հարցին, Ռամիլ սաֆարովի արտահանձնմանը, ԱՄՆ-ի եւ Հայսատնի միջեւ առեւտրական հարաբերություններին, ինչպես նաեւ Վրաստանի հայերի իրավիճակին:
Երկու թեկնածուները ընդգծել են քննարկվող բոլոր հարցերին իրենց մասնակցության կարեւորությունը` ընդգծելով ԱՀԱԿ-ի հետ սերտ հարաբերությունները: Նրանք նաեւ նշել են Կոմիտեի առաջատար դերը` նշված հարցերը Վաշինգթոնում առաջին պլան դուրս բերելու գործում:





























