«Միասնական Ազգային շարժումը» ընդդիմություն է դառնում, հատուկ ելույթի ժամանակ հայտնել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` ընդունելով հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կոալիցիայի հաղթանակը:

Վրաստանի  ԿԸՀ-ի վերջին տվյալների համաձայն` 29,1 տոկոս ընտրատեղամասերի տվյալների մշակումից հետո (1090 տեղամաս), «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան հավաքել է ձայների 53,11 տոկոսը, իսկ «ՄԱՇ»-ն` միայն 41,57 տոկոսը: Ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին դեռեւս անցյալ գիշեր հայտնել է, որ «Միասնական ազգային շարժումը» արդեն դիտում է որպես ընդդիմություն, եւ նրան հետաքրքրիր է տեսենել, թե իշխանությունում գտնվողները ինչպես կկարողանան  հանդես գալ նոր դերում: Թբիլիսիից հասնող տեղեկատվության համաձայն` Սահակաշվիլին նման  հայտարարություն է արել  այն բանից հետո, երբ իրավիճակը չի փրկել անգամ մեծամասնական շրջանների տվյալները, որտեղ նույնպես առավելությունը «Վրացական երազանքի» կողմն է: