Հայաստանի խորհրդարանը անցել է` գլխավոր դատախազի ներկայացրած` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդության քվերակությանը:
Ինչպես փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը, քվեարկությունը գաղտնի է եւ կտեւի 45 րոպե:
Նշենք, որ Հայաստանի խորհրդարանը նախօրեին սկսել էր քննարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը: Հանդես գալով խորհրդարանում ` գլխավոր դատախազը նշել է, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը յուրացրել է խոշոր չափի գումար, որը նրան էր վստահվել բարեգործական նպատակներով: Իր հերթին Վարդան Օսկանյանը գլխավոր դատախազի միջնորդությունը քաղաքական պատվեր է համարում:





























