Ամերիկացի ագարակատերը մահացել է գոմում, ենթադրաբար նրան կերել են սեփական խոզերը: 70-ամյա Թերի Վենս Գարները գնացել է գոմ կենդանիներին կերակրելու եւ երբ մի քանի ժամ անց չի վերադարձել,  բարեկամները գոմում հայտնաբերել են միայն նրա դնովի ծնոտը եւ մարմնի մասեր: Մարմնի հիմնական մասը ոչնչացված է եղել:

Ագարակատիրոջ մահվան  հստակ պատճառը դեռեւս չի պարզվել: Ներկայումս ոստիկանությունը հիմնական երկու վարկածի է հանգում: Ըստ դրանցից մեկի` տղամարդը սրտի կաթված է ստացել, որի հետեւանքով ընկել է խոզերի կերակրամանի մեջ եւ կերակուր դարձել: Ըստ մյուս վարկածի` էգ խոզերից մի քանիսը, որոնք կշռում են 320 կգ, ագարակատիրոջը ոտնատակ են տվել եւ կերել, գրում է NEWSru.com-ը:

Ագարակատիրոջ մնացորդները հետազոտվել են, սակայն` անարդյունք: Այժմ մահվան պատճառը պետք է պարզի տեղական համալսարանի դատական մարդաբանը: