ԵԱՀԿ դիտորդները կարծում են, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ազատ են անցել: Այս մասին ասվում է հոկտեմբերի 2-ին դիտորդների տարածած հայտարարության մեջ:
Հաշվետվության հեղինակների կարծիքով, ընտրությունները ժողովրդավարություն տանող ճանապարհին կարեւոր քայլ է համարվում, սակայն երկրում դեռեւս կան խնդիրներ, որոնք կապված են ընտրական գործընթացների հետ:
Ինչպես գրում է «Նովոստի-Գրուզիան», դիտորդները կարծում են, որ ընտրությունները մրցակցային են եղել, որին ակտիվորեն մասնակցել են երկրի քաղաքացիները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնցում, նախնական տվյալներով, հաղթանակել է «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան, որի օգտին քվեարկել է 53,15 տոկոս ընտրողներ: Նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցությունը` «Միասնական ագզային շարժումը», արդեն հայտնել է, որ ընդդիմություն է դառնում` հավաքելով 41,6 տոկոս ձայն: Մնացած ուժերը խորհրդարան չեն անցել:





























