Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կապիտալի ներհոսքի եւ արտահոսքի զուտ մնացորդը մեծ չէ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Ներսես Երիցյանը՝ պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցմանը: Վերջինս հետաքրքրվում էր, թե որքան կապիտալ է արտահոսել Հայաստանից դեպի Վրաստան:

Ն. Երիցյանն ասաց, որ Հայաստանի վճարային հաշվեկշռում ֆինանսական ռեսուրսների հոսքերը այս կամ այն երկրի մակարդակով չեն արտացոլվում, ուստի հնարավոր չէ կոնկրետ տեղեկություններ տրամադրել: Սակայն, հիմնվելով ԿԲ վերլուծությունների ու գնահատականների վրա, Ն. Երիցյանն ասաց, որ զուտ արտահոսքը էական չէ՝ ԿԲ քաղաքականության վրա ազդեցության տեսանկյունից: