Վրաստանում իշխանափոխությունը որոշակի  առաջընթացի կհանգեցնի: NEWS.am-ի թղթակցին նման կարծիք է հայտնել ջավախքցի ակտիվիստ Դավիթ Ռստակյանը: 

Պատասխանելով հարցին, թե ինչն է պատճառը քվեարկության  ոչ միանման պատկերի եւ թե ինչու ազգային փոքրամասնությունների շրջանում նախապատվությունը տրվել է իշխանություններին, Ռստակյանը նշել է, որ ազգային փոքրամասնությունները վախենում են նոր իշխանությունից, այդ պատճառով էլ ակտիվ չեն քվեարկում: Թբիլիսիի հայերի քվեարկության մասին Ռստակյանը տվյալներ չուներ: 

Նշենք, որ ըստ եղած տվյալների` հայաբնակ Ախալքալակում ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.  70%  «Միասնական ազգային շարժման» օգտին եւ 30% «Վրացական երազանքի» օգտին: