Նիգերիայի հյուսիս-արեւելքում` Մուբի քաղաքում, սպանվել է ամենաքիչը  20 ուսանող: Անհայտ անձը կրակ է բացել ուսանողական հանրակացարանում, որը գտնվում է ուսանողական քաղաքի հարեւանությամբ:

Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը, հարձակվողը կրակել է ընտրությամբ` երիտասարդներին հարցնելով նրանց անունները: BBC-ի աղբյուներից մեկը հայտնել է, որ սպանվել է 40 մարդ: Այս տեղեկատվությունը, սակայն, դեռեւս պաշտոնապես ոչ ոք չի հաստատել:

Հարձակման մասին հայտի է դարձել մի քանի օր անց, այն բանից հետո, երբ Մուբիում անվտանգության ուժերը ձեռնարկել  են խոշոր գործողություններ, որոնք ուղղված են ծայրահեղական մահմեդական «Բոկո Հարամ» խմաբավորման դեմ: Դեպքին իրենց մասնակցությունը ծայրահեղականները չեն հաստատել: