ԱՄՆ դեսպանատունն ուշադիր հետեւում է Վարդան Օսկանյանի դեմ դատական գործին եւ շատ մտահոգված է վերջին զարգացումներով: «Մենք հուսով ենք, որ այս գործը չի հանդիսանում Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում` պայմանավորված քաղաքական շարժառիթներով, քանի որ դա կարող է արժեզրկել այն ջանքերը, որոնք ուղղված են առավել մեծ թափանցիկության խթանմանը եւ Հայաստանի իրավական, արդարադատության եւ օրենսդրական ոլորտների բարեփոխմանը»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այսօր` հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն 64 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ քրգործում ընդգրկելու` գլխավոր դատախազի միջնորդությանը:




























