Ստեփանակերտում օդանավակայնի բացումը ուղիղ պատասխանն է Սաֆարովի գործին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը` մեկնաբանելով ԼՂՀ քաղավիացիայի վարչության հայտարարությունը` օդանավակայանի շահագործման վերաբերյալ:
«Օդանավակայնի բացումը կարեւոր քայլ է Լեռնային Ղարաբաղի պետականության ամրապնդման գործում»,-ընդգծեց Կիրակոսյանը: Նա նաեւ վստահություն հայտնեց հակաօդային պաշտպանության հայկական ուժերի արդյունավետության եւ Ստեփանակերտի ու Երեւանի միջեւ անվտանգ թռիչքների առումով:
Հիշեցնենք, որ NEWS.am –ի հետ զրույցում Ստեփանակերտի օդանավակայանի լիակատար պատրաստ լինելու մասին հայտարարել էր ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:





























