Sotheby`s աճուրդում մամոնտի կմախքը վաճառվել է 240 հազար եվրոյով։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, մամոնտի կմախքը 250 հազար տարեկան է եղել, որը հայտնաբերվել է Սիբիրում։

Նշենք, որ նախնական գինը 170 հազար եվրո է եղել։ Մամոնտի սեփականատըերը իրավունք է ստացել մամոնտի կմախքին անուն պարգեւել, վաճառել կամ օգտագործել գիտահետազոտական, ինչպես նաեւ կոմերցիոն ու գովազդային նպատակներով։