Պերմում անհայտ տղամարդը կրակ է բացել տեղի մզկիթի այցելուների վրա, այսօր հայտնել են լրատվամիջոցները: Ինչպես հայտնում է  ՆԳՆ Պերմի մարզի գլխավոր վարչությունը, անհայտ անձանց հարձակում չի եղել, այլ պարզապես ընդհարում է տեղի ունեցել Ադրբեջանի երկու քաղաքացիների միջեւ` անձնական հարաբերությունների պատճառով, եւ ոչ մի կրոնական ենթատեքստ չկա:

ՆԳՆ-ում պարզաբանել են, որ  սեպտեմբերի 21-ի երեկոյան  Պերմի կլինիկական հվանադանոցից տեղեկատվություն է ստացվել  հրազենային վնասվածքով 37-ամյա տղամարդու հոսպիտալացման մասին:

Նշվում է, որ ընդհարման բոլոր մասնակիցները Ադրբեջանի քաղաքացիներ են եղել , տուժողն ու կասկածյալը ծանոթներ են: