ԱՄՆ-ն պաշտպանում է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության գնահատականը Վրաստանի ընտրությունների կապակցությամբ եւ կարծում է, որ ընտրություններն իսկապես արտացոլել են վրաց ժողովրդի կամքը, հայտարարել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Ռիչարդ Նորլանդը:
«Մենք Վրաստանի ժողովրդին շնորհավորում ենք հաջող անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, որոնք պատմական փուլ են Վրաստանում ժողովրդավարության զարգացման պատմության համար: Անցած ընտրություններն իսկապես մրցակցային են եւ դրանց արդյունքները Վրաստանում քաղաքական իշխանության նոր դասավորություն է ենթադրում:Մենք շնորհավորում ենք Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Վրաստանում ժողովրդավարության զարգացման կարեւոր փուլի համար:Մենք նաեւ շնորհավորում ենք Իվանիշվիլիին «Վրացական երազանքի» հաջող հանդես գալու համար: ԱՄՆ-ն կոչ է անում կողմերին` համատեղ աշխատել` Վրաստանի ժողովրդի համար լավագույն ապագան կառուցելու համար»,-ասվում է դեսպանի հայտարարության մեջ:





























