Չինացի 7-ամյա Յանգ Ջինլոնգը, ով հայրենիքում հայտնի է որպես ամենափոքրիկ հսկա, անցած շաբաթ իր ունակություններն է ցուցադրել հեռուստատեսությամբ:
Ինչպես հաղորդում է ITN-ն, տղան հեշտությամբ տեղափոխել է 41 կիլոգրամանոց եգիպտացորենի պարկը:Դրանից հետո երեխան որոշել է բարձրացնել հորը, ով 90 կգ է կշռում: «Սկզբում ես չէի ուզում նրան թույլ տալ, սակայն տղան բարձրացրեց ինձ, եւ ես զարմացա` տեսնելով, թե ինչ թեթեւությումբ է նա դա անում»,-ասել է փոքրիկ դյուցազունի հայրը:Ջինլոնգը ծանրություններ է տեղափոխում, որոնք տասնյակ կիլոգրամներով ավելի են նրա քաշից, օրինակ, ճոպանով մարդատար մեքենաներ է քաշում: Նա ցանկանում է ծանրամարտիկ դառնալ եւ արդեն համապատասխան սննդակարգի է հետեւում:
Լուսանկարը`komodo74.livejournal.com-ի:





























