Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու գլխավորած ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքը՝ ձայների 94.05% հաշվարկից հետո ստացել է քվեների 55,08%-ը: Հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նախագահ Միխաիլ Սահակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը ստացել է ձայների 40,14%. Քրիստոնեադեմոկրատները ստացել է 2,04%, իսկ Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը 1,25%: Մնացած կուսակցությունները հավաքել են մեկ տոկոսից պակաս քվեներ:

Վրաստանի օրենսդրությամբ խորհրդարան են անցնում ձայների 5% նիշը հաղթահարած կուսակցությունները: Այսպիսով վրացական խորհրդարանում ներկայացված կլինի երկու կուսակցություն՝ Սահակաշվիլու ՄԱՇ-ը եւ Իվանիշվիլու «Վրացական երազանք» դաշինքը: