«Հրապարակը» գրում է. «Ընդամենը 2 օր առաջ հրապարակվեց «Մանկական Եվրատեսիլ-2012»-ի մեր ներկայացուցչի անունը. դա 5 տղաներից կազմված «Compass band» խումբն է: Այս տարի մրցույթը կայանալու է դեկտեմբերի 1-ին, Ամստերդամում:
Սակայն երեկ տեղեկացանք, որ Հայաստանից մեկնողի հարցը հարցականի տակ է: Մեր աղբյուրը հայտնեց, որ մրցույթի արդյունքների հրապարակումից հետո պարզվել է, որ խումբն ինչ-որ խախտումներ է թույլ տվել: Մասնավորապես՝ կեղծվել է մասնակիցների տարիքը եւ այլն, ինչը կարող է մրցույթի արդյունքները չեղյալ հայտարարելու հիմք հանդիսանալ: Այժմ Հանրային հեռուստաընկերությունում կրքերը շիկացած են, եւ հայտնի չէ, թե սկանդալն ինչով կվերջանա»:




























