Կինը պատահաբար ավտոմեքենայի պատուհանից գցել է մեկ տարեկան երեխային եւ վրաերթի ենթարկել: Երեխան մահացել է:

Ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ի երեկոյան՝ Ռուսաստանի Սախալինի մարզի Կորսակովի շրջանում: 

Ինչպես հայտնում է ՃՈ Սախալինի մարզի գլխավոր վարչությունը, Կորսակովի 27-ամյա բնակչուհին Nissan Not ավտոմեքենան վարելիս գրկած է եղել իր մեկ տարեկան դստերը եւ մանեւրելու ընթացքում չի կարողացել պահել նրան, երեխան բաց պատուհանից ընկել է մեքենայի հետեւի անիվների տակ: 

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», աղջնակը տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: