Չի բացառվում, որ ոչ հեռու ապագայում թանկանա Երեւանի ներքաղաքային տրանսպորտի, մասնավորապես` միկրոավտոբուսների ուղեվարձը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը
«Այս հետեւությունն արվել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից մեր ստացած պատասխանից:
Ըստ այդ պատասխանի, միկրոավտոբուսային երթուղիներն սպասարկող ընկերությունների հետ կնքված պայմանագրերով գործող ուղեվարձի փոփոխություն առաջիկայում չի նախատեսվում: Այսինքն, թեեւ արդեն իսկ պայմանագրերը կնքված են, բայց չի բացառվում, որ դրանք հետագայում կարող են վերակնքվել արձանագրելով ուղեվարձի փոփոխված գինը: Թե որքան է տեւելու այդ «աոաջիկա»-ն, հայտնի չէ: Պետք է ենթադրել, սակայն, որ միկրոավտոբուսների ուղեվարձը կթանկանա, երբ, ըստ փորձագետների, մարտին բարձրանա գազի գինը: «Առաջիկայում չի նախատեսվում» նաեւ ավտոբուսների ուղեվարձի փոփոխություն: Այս դեպքում համապատասխան պայմանագրեր ընդհանրապես չկան: Առայժմ»,- գրում է «Հայկական ժամանակը»:





























