ATV-3 «Էդուարդո Ամալդի» տիեզերական բեռնատարը հոկտեմբերի 3-ի առավոտյան թաղել են Խաղաղ օվկիանոսում, այսպես կոչված՝ տիեզերանավերի գերեզմանոցում:
«Էդուարդո Ամալդիի» շարժիչները արգելակվել էին գիշերը, իսկ հետո երկրորդ անգամ` 4.44-ին, հայտնել են Թռիչքների կառավարան ռուսական կենտրոնում:
Ինչպես գրում է «Ռոսիյսկայա գազետան», ՄՏԿ-ից տիեզերանավի առաջին անջատման փորձը նախատեսված է եղել սեպտեմբերի 26-ին, այն անհաջող է անցել: Երեք անգամ մասնագետները հետաձգել են անջատման ամսաթիվը: Նոր փորձը նշանակվել էր սեպտեմբերի 29-ին, այս անգամ այն հաջող էր անցել:
ATV-3-ն անվանվել է իտալացի ֆիզիկոս-փորձարկող Էդուարդո Ամալդիի պատվին: Բեռնատարը ՄՏԿ էր ժամանել այս տարվա մարտին` կայան հասցնելով 6,5 տ բեռ` վառելանյութ, ջուր, թթվածին, ապրանքներ եւ այլ բեռներ:





























