«Կինեմատոգրաֆիայի պատմության վատագույն մահը» դարձել է YouTube-ի հիթը: Վատագույնն է ճանաչվել 1973թ. թուրքական «Կարատե- աղջիկ» ֆիլմի մահվան տեսարանը: YouTube-ում տեղադրված տեսահոլովակը մի քանի օրվա մեջ դիտել է 14 միլիոն մարդ:
Տեսահոլովակում բեղավոր տղամարդը դանդաղեցված կերպով կծկվում է այն բանից հետո, երբ նրան մի քանի անգամ կրակում է ֆիլմի գլխավոր հերոսուհին: Հերոսի տանջանքներն ուղեկցվում են արյունահոսությամբ եւ ճիչերով:
Ինչպես The Sun-ին վկայակոչելով գրում է «utro.ru»-ն, ֆիլմը պատմում է կարատեով զբաղվող աղջկա մասին, որը ցանկանում է վրեժ լուծել հոր մահվան համար: Ֆիլմի նախաբանում ասվում է. «Խուլուհամր շիկահերը հոր հետ ապրում է աղքատ, բայց անհոգ կյանքով: Մի անգամ նրանց տան վրա հարձակվում են փախած հինգ բանտարկյալներ, որոնք սպանում են հորը, բռնաբարում աղջկան եւ գողանում փողերը: Ցնցված հերոսուհին հանկարծ սկսում է խոսել եւ երդվում է դառնալ ոստիկան, կարատե պարապել եւ վրեժ լուծել»:











