Գրոզնիում ձերբակալվել է Հայաստանի 29-ամյա քաղաքացին, ով կասկածվում է սեփական առեւանգման եւ իր գործընկերոջից խոշոր չափի գումարի շորթման մեջ: Այս մասին հայտնում է Չեչենական Հանրապետության ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Հայի գործընկերը Գերմանիայի քաղաքացի է, ում հետ նա ծանոթացել է 2009 թ-ին: Օպերատիվ տեղեկատվության համաձայն` ձերբակալվածը կազմակերպել է իր եւ իր գործընկերոջ առեւանգումը, հաղորդում է «Գրոզնի Ինֆորմը»:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», սեպտեմբերի վերջին Չեչնիայում անհայտ անձանց կողմից առեւանգվել են գործընկերներ` Հայաստանի եւ Գերմանիայի քաղաքացիներ: Արդյունքում չարագործները ազատ են արձակել Գերմանիայի քաղաքացուն` 100 միլիոն ռուբլի փոխանցելու պայմանով: Ազատվելով` առեւանգված տղամարդը Մոսկվա է մեկնել, որտեղ էլ իրավապահ մարմիններին պատմել է տեղի ունեցածի մասին: Հոկտեմբերի 2-ին հատուկ գործողությունների արդյունքում Հայաստանի քաղաքացին ազատ է արձակվել: Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ անձամբ է կազմակերպել առեւանգումը` փող շորթելու նպատակով:
Գործողություններ են իրականացվում հանցագործության մնացած մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ, որոնց անուններն արդեն հայտնի է:





























