Հոնդուրասի քաղաքական գործիչները նախընտրական կաշառք են բաժանում դագաղների եւ թաղման ծախսերի վճարման տեսքով: Կենտրոնական Ամերկայի այս ոչ մեծ երկիրը հայտնի է հանցագործության իր բարձր մակարդակով:

Ինչպես հաղորդում է Univision հեռուստաընկերությունը, պաշտոնական տվյալներով 2011 թ-ին Հոնդուրասում ամեն 100 հազար բնակչին բաժին է հասել 90 սպանություն: Այս ցուցանիշը մոտ 10 անգամ բարձր է աշխարհում տեղի ունեցող սպանությունների միջին ցուցանիշից:

Ընդ որում, Հոնդուրասի բնակչության 40 տոկոսը  ապրում է օրական 1,25 ամերիկյան դոլարով եւ իր մահացած հարազատներին թաղելու հնարավարություն չի ունենում: Նման մարդկանց թաղում են պլաստիկե  պարկերի մեջ` ընդհանուր գերեզմանոցում, փոխանցում է «Ռիա Նովոստին»:

Այս կապակցությամբ,  քաղաքական որոշ գործիչներ որոշել են օգնություն ցուցաբերել բնակչության աղքատ շերտին` անվճար դագաղներ եւ թաղման ծախսեր տրամադրելով: