Հայաստանում ռուսական ռազմակայանի դիպուկահարները մարզվում են լեռնային- անտառային  տեղանքում: Հատուկ հավաքները տեղի են ունենում բարձր լեռնային  Ալագյազ եւ Կամխուդ զորավարժային համալիրներում, հաղորդում է Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայության պետ, գնդապետ Իգոր Գորբուլը:

Ուսումնավարժական հանձնարարություններ կատարելու ընթացքում ստորաբաժանման կազմը մշակում է կրակելու դիրքի ընտրության, զինվելու եւ քողարկվելու, գաղտնի տեղաշարժման, հատուկ տեխնիկայի կիրառությամբ զննություն իրականացնելու, լեռնային պայմաններում կրակոցի համար տվյալների հաշվարկի, ինչպես նաեւ հակադիպուկահար պատրաստվածության հարցեր:

Հատուկ ուշադրություն է հատկացվում դիպուկահար այն խմբի պատրաստմանը, որն ուղղված է թեթեւ զրահապատ տեխնիկայի ոչնչացմանը եւ պայմանական թշնամու կապի միջոցների եւ  հրամանատարական ուղեցույցի շարքից դուրս բերմանը:

Հավաքների ընթացքում կրակային վարժանքներ են իրականացվում նաեւ 100-ց մինչեւ 900 մետր հեռավորությամբ գտնվող տարբեր նշանակակետերի ուղղությամբ: